ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կարո Փայլանը արեց իր քայլը

Կարո Փայլանը արեց իր քայլը
22.04.2016 | 12:26

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցից առաջ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը պահանջել է հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորների սպանությունը, գտնել նրանց աճյունները և վերահուղարկավորել: Նա մեկ առ մեկ թվարկել է ութ հայ պատգամավորների անուններն ու ցույց տվել լուսանկարները, պահանջել ճանաչել ցեղասպանությունը՝ «Առերեսվելը նշանակում է առողջանալ։ Այս թեման քննարկելու միակ վայրը հենց Թուրքիայի խորհրդարանն է։ Ի նշան սպանված հայ պատգամավորների հիշատակի, նրանց հետ կատարվածը պարզելու համար պետք է հանձնաժողով ստեղծվի։ Բոլորի հիշատակի առաջ հարգանքով խոնարհվում եմ»,-ասել է Կարո Փայլանը: Նա հայտարարել է, որ հարյուր տարի Թուրքիան քայլում է մութ թունելի միջով և քայլում է ոչ դեպի լույսը ու խոսքն ավարտել է հայերեն՝ «Աստված իրենց հոգին լուսավորի» բառերով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերացնել, որ այս օրերին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նման ելույթ ու նման պահանջ կհնչեր, դժվար է, բայց՝ հնչել է: Արյունը ջուր չի դառնում, Կարո Փայլանը արել է իր քայլը: Հրանտ Դինքից հետո հենց նա է հայի գենն ու գոյությունը, հայի խոսքը պահում ու պահպանում հայի տանը: Ի՞նչ կանի Թուրքիան, ինչ արել է՝ միշտ, բայց՝ ավելի ու ավելի դժվար:

Դիտվել է՝ 2410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ